Վահան Թեքեյան

Վահան Թեքեյանը ծնվել է 1878 թվականին հունվարի 21-ին Կ. Պոլսի Օրթագյուղ արվարձանում, Կեսարիաից գաղթած առևտրականի ընտանիքում: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, Ներսիսյան և Պերպերյան վարժարանում: Գրել սկսել է պատանեկան հասակից 1893 թվականից, գրական ասպարեզ է իջել 1895-ին աշխատաքցելով <<Հայրենիք>> օրաթերթին և Չոպանյանի <<Ծաղիկ>> հանդեսին: 1896  թվականին Թեքեյանը մեկնում է Եվրոպա, և ապա, այնտեղից գալով, հաստատվում է Եգիպտոսում: Այդտեղից նա աշխատակցում է <<Անահիտ>>-ին և այլ պարբերականների: 1905 թվականին ՄիքայելԿյուրջանի հետ հիմնում է <<Շիրակ>> պարբերականը, որի շուրջ համախմբում է ժամանակի շատ հայ գրողների:

Մինչև իր  մահը Թեքեյանը խմբագրում էր <<Արև>> օրաթերթում: 1935 թվականին սփյուռքի հայ աշխատավորությունը մեծ շուքով տոնել է բանաստեղծի գրական գործունեության  40-ամյակը:

Թեքեյանը մահացել է 1945 թ. ապրիլի 4-ին Կահիրեում, և , համաձայն իր ցանկության, թաղվել է Կահիրեի հայկական գերեզմանատանը, Արփ. Արփիարյանի և Երվ. Օտյանի աճյունների մոտ: