ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 6 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ` ՏՂԱՆԵՐԻ  ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ  (8 ԴԱՍԱԺԱՄ) ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:

Մրցույթին մասնակցելու համար  անձը հանձնաժողովին է ներկայացնում`

  1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),
  2. Փաստաթուղթ (դիպլոմ)` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
  3. Անձնագրի պատճենը,
  4. Ինքնակենսագրություն (Ձև 4),
  5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  6. Մեկ լուսանկար` 3 X 4 չափի,
  7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
  8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հունիսի 26-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10-ից մինչև 15-ը` բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենան հուլիսի 1-ին` ժամը 12-ին, Ստեփանավանի Վահան Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցում:

Հեռ.` (0256) 2-46-06

                                                                                                                                   Դպրոցի տնօրենություն