ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

     Ստեփանավանի  Վահան  Թեքեյանի  անվան  N6  միջնակարգ  դպրոցը  հիմնադրվել  է  1992թ.-ին:

    1994թ.-ին դպրոցն  անվանակոչվել է արևմտահայ   մեծանուն  բանաստեղծ  Վահան   Թեքեյանի անունով  և  այդ  պահից, հանձինս  Թեքեյան  կենտրոնի, հոգեբարձուների խորհրդի և հիմնադրամի նախագահ  Վ. Ուզունյանի, ձեռք  է  բերել  հրաշալի  բարեկամի:

Դպրոցի տնօրինությունը առաջինը ստանձնել է Ս. Ղուկասյանը:

 

1999թ.-ի հոկտեմբերի 27-ից դպրոցի տնօրինությունը ստանձնել է  Վոլոդյա Հմայակի Մարտիրոսյանը:

Մինչև  2004թ.  դպրոցը  գործել  է  նախ  վատթարագույն  տնակային  պայմաններում, ապա տեղափոխվել  է   ՙՃանշին՚   տեղամասի  հարմարեցված  շենքը:

2004թ.-ին  շահագործման  է հանձնվել  ներկայիս  դպրոցի  առաջին  մասնաշենքը, իր  մեծ  լուսավոր, տաք  ու  հարմարավետ դասասենյակներով, քիմիայի  և  կենսաբանության  լաբորատորիաներով, համակարգչային կաբինետով:

Stepanavan6a2011թ.-ին կառուցվել  է  դպրոցի  նոր  մասնաշենքը`  մարզական,  հանդիսությունների սրահներով, մեծ ու    հարմարավետ  գրադարանով,  ճաշարանով, սպորտային  հրապարակներով:

Դպրոցի   սաները  միշտ  էլ   մեծ  հաջողությամբ  են  մասնակցել  համաքաղաքային, մարզային  ու հանրապետական առարկայական  օլիմպիադաների,  մրցույթների,  փառատոնների,  մարզական   մրցումների`  զբաղեցնելով  մրցութային  տեղեր:

Դպրոցը  բոլորին  գրավում  է  իր   հրաշալի  ծաղկանոցով, սոճիներով  և   եղևնիներով , որի

համար  2011թ.-ին  քաղաքապետարանի   կողմից  պարգևատրվեց   ՙԼավագույն   բակը՚

պատվոգրով:

2015թ-ի  սեպտեմբերի  15-ից  դպրոցի  տնօրինությունը  ստանձնել  է  Հմայակ  Վոլոդյայի Մարտիրոսյանը: